Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարվելիք հրաժարականի և ժամանակավոր, համաձայնության կառավարության լուծարման համատեքստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է  նախարարությունում այս կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքներին ու ծրագրերին, թե որտեղ է իրեն պատկերացնում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։

-Տիկի՛ն Թանդիլյան, ՀՀ քաղաքացիները մինչև ե՞րբ չսպասեն թոշակների բարձրացման:

-Արդեն 2019թ. հունվարից նախատեսվում է ներդնել նվազագույն թոշակի գաղափարը, որը բյուջեի նախագծում հաշվարկված է 25.500 դրամի չափով, և թոշակառուների այն մասը, ովքեր այդ թվից ցածր թոշակ են ստանում, կստանան 25.500 դրամ: Օրենքի նախագիծը և Կառավարության որոշումը շրջանառվում են:

-2019 թ. բյուջետային գլխավոր փաստաթղթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հատկացումների մասով ի՞նչ փոփոխություններ կան այս տարվա բյուջեի համեմատ:

Մի խոսքով, ձեր բյուջեից գո՞հ եք։

-Հաշվի առնելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է կարճ ժամանակահատվածում, երբ դեռևս վերհանված չեն բոլոր խնդիրները և հնարավորությունները, ամբողջովին գոհ լինել չի կարելի: Սակայն տարվա ընթացքում արվելու է առավելագույնը սոցիալական ոլորտի հատկացումներն  ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու հարցում։

- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխությունների առաջարկ, որն այժմ քննարկվում է շահագրգիռ նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ: Կարծես թե կուտակայինին վերաբերող նախագիծը չի դադարում փոփոխության ենթարկվել, այս անգամ ի՞նչ փոփոխություն է առաջարկվում և ի՞նչ հարցի լուծման համար: Օրենքը գործում է, ի՞նչն է փոփոխություն իրականացնելու շարժառիթը:

-Դեռևս հունիսին, երբ Կառավարության կողմից ընդունվեց օրենքի փոփոխությունը՝ կապված հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու հետ, ամրագրվեց օրենքի բարելավման անհրաժեշտությունը, քանի որ առկա են բազմաթիվ դժգոհություններ և մտահոգություններ: Այժմ քննարկման փուլում են օրենքի փոփոխության առաջարկները, որոնց նպատակն է համակարգը դարձնել ավելի վստահելի և բարենպաստ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել