American Airlines-ի օդաչու Պատրիկ Սմիթը իր տարբերակն է հայտնել, թե ինչու օդանավում թույլ չեն տալիս հեռախոս գործածել:

«Հեռախոսների օգտագործման արգելքն ավելի շատ կապված է ոչ թե տեխնիկական, այլ սոցիալական խնդիրների հետ: Դուք կհամաձայնեի՞ք թռչել ինքնաթիռով և լսել՝ ինչպես է 200 ուղևոր նամակագրությամբ զբաղվում կամ խոսում հեռախոսով ամբողջ թռիչքի ընթացքում»-հստակեցրել է Սմիթը:Image result

EasyJet-ի օդաչու Քրիս Ֆոսթերը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս թռիչքի ժամանակ հեռախոս գործածել:Image result

«Իրականում անհանգստանալու կարիք չկա: Մեր օրերում ինքնաթիռի կառավարման համակարգերն այնքան կատարելագործված են, որ հեռախոսը հազիվ թե որևէ խոչընդոտ առաջացնի»,-հստակեցրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել