Գիտնականները հետևել են Կոդ դը Իվուարում գտնվող Թայ ազգային պարկի շիմպանզեների վարքին և պարզել են, որ նրանք հակված են կիսելու իրենց ուտելիքը։ Նախկինում էլ գիտնականներին հայտնի էր շիմպանզեների ալթրուիզմը,  սակայն պարզ չէր, թե ինչ սկզբունքով կամ չափանիշներով են նրանք դա անում՝ գրում է zn.ua -ը։

Այժմ պարզ է դարձել, որ շիմպանզեները ուտելիքը կիսելիս չափազանց հաշվենկատ են։ Նրանք իրենց ուտելիքը կիսում են նրանց հետ, ովքեր ունակ են «պարտքը վերադարձնելու», այսինքն իրենց հարազատերի և ընկերների հետ, իսկ ահա սոցիալական կարգավիճակը կարևոր չէ։

Գիտնականները նաև պարզել են, որ ուտելիքի կիսելուց հետո շիմպանզեների արյան մեջ ավելանում է օքսիդոցին հորմոնի մակարդակը։ Դա հաստատում է այն վարկածը, որ օքսիդոցինը համագործակցության գործընթացին մասնակցող գլխավոր հորմոնն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել