Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները սինթեզել են նյութ, որն ինքնուրույն վերականգնվում է ի հաշիվ օդում ածխաթթու գազի: Կատարված աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Advanced Materials ամսագրում:

Ներկայում գոյություն ունի սինթետիկ տեսքով նյութ, որը կարող է քիմիական ռեակցիաների մեջ մտնել՝ նման այն պրոցեսներին, որ տեղի է ունենում բույսերի ֆոտոսինթեզի ժամանակ:

Օրինակ՝ ստացված նյութը օգտագործում է ածխաթթու գազը ամրացնելու և վերականգնելու համար: Այժմ գիտնականների խումբը կենտրոնացել է նյութի քիմիական հատկությունները բարելավելու վրա, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրանից պատրաստել շինարարական նյութեր և խառնուրդներ: Նյութի կոմերցիոն կիրառումը նախատեսված է մոտ ժամանակներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել