Իր ժամանակներում Հենրիխ Հայնեն՝ գերմանացի հայտնի բանաստեղծը, գրել է, որ արվեստը հոգու համար արվեստ է ճիշտ այնպես, ինչպես փոքր մարգարիտը հիվանդություն է խեցեմորթի համար։ Որոշ սովորություններ, որոնք ունենում են հանճարները, արտիստները, տարածված չեն հասարակության մեջ։

Որպես օրինակ դիտարկենք Շիլլերին՝ գերմանացի բանաստեղծ ու փիլիսոփային։ Այս մարդը կարողանում էր աշխատել միայն այն պայմաններում, երբ նրա սեղանին մի քանի փտած խնձոր էր լինում դրված։

Ավստրիացի մեծ երգահան Յոզեֆ Հայդնը չէր կարողանում սկսել աշխատանքը, մինչև որ մատին չէր դնում իր ընտանեկան զարդը՝ ադամանդե թանկարժեք  մատանի։ Նրա գլխավոր սովորությունն աշխատանքի ընթացքում այդ մատանուն նայելն էր։

Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր Վագները նույնպես որոշակի տարօրինակություններ ուներ։ Նա կարծում էր, որ հերթական հանճարեղ երաժշտական ստեղծագործությունը գրել նրան օգնում էին պայծառ մետաքսի շերտերը, որոնք նա ուշադրորեն տեղավորում էր կահույքի բոլոր հատվածներում, որոնք գտնվում էին այն տարածքում, որտեղ նա աշխատում էր։ Բացի նման կերպ գունավոր խճանկար ստեղծելուց՝ Վագները սիրում էր վերցնել կտորը, ուսումնասիրել, շոյել ու քաշքշել։ Ամենայն հավանականությամբ, սա օգնում էր նրան կտրվել աշխարհից և արվեստի գիրկն ընկնել։

Իսկ ահա գրող Էմիլ Զոլան, երբ ցանկանում էր, որ իր աշխատանքը հնարավորինս արդյունավետ թվա, ինքն իրեն պարանով կապում էր աթոռին։ Դա անում էր նրա համար, որ անգամ իր մարմինը հասկանա, որ նման իրավիճակում չի կարելի այլ բան անել, քան ինչ-որ հանճարեղ բան ստեղծելը։

Շառլոթ Բրոնտեն, ով աշխարհին հայտնի է իր «Ջեյն Էյր» վեպով, պարբերաբար դադարեցնում էր իր ստեղծարար աշխատանքը կարտոֆիլ մաքրելու համար։

Բանաստեղծ Էդգար Ալլան Պոն կարողանում էր ժամերով նայել իր առջև՝ գրասեղանին դրված սպիտակ թղթին։ Միգուցե սա մեդիտացիայի յուրահատուկ եղանա՞կ էր նրա համար։

Բելգիացի հայտնի գրող Բորիս Մետերլինկը գործում էր հետևյալ ալգորիթմով. նա ամեն առավոտ կատարում էր իր համար օգտակար մի ծիսակատարություն։ Եթե շատերը կարծում էին, որ էներգիա ստանալու համար լավագույն միջոցը վաղ առավոտյան մարմնամարզություն անելն է, ապա այս հանճարը գտնում էր, որ առավել արդյունավետ է առավոտյան երեք ժամ նստելը գրասեղանի դիմաց, անգամ եթե չուներ ոչ մի հետաքրքիր միտք՝ թղթին փոխանցելու։ Սա օգնում էր նրան կենտրոնանալ և էներգիայով լի օր ունենալ։

Դյումա Կրտսերը գործում էր շատերին հայտնի ոճով. լավ աշխատանքը պետք է սկսել լավ ճաշով։ Այդ իսկ պատճառով գրել սկսելուց առաջ նա լավ ուտում էր։ Երբեմն առավոտյան նախաճաշում էր հինգ անգամ։

Վերջինիս հայրը՝ Ալեքսանդր Դյուման, իր աշխատանքները գրում էր միայն հատուկ քառակուսի տեսք ունեցող թղթերի վրա։ Երբեմն պատահում էր այնպես, որ նա դադարում էր գրել ոչ թե այն պատճառով, որ մտքեր չկային, այլ քանի որ տանը չէր լինում իր սիրելի թղթից։

Իսկ ահա Ժորժ Սանդը՝ ֆրանսուհի գրող, տարբերվում էր մյուս կանանցից և գործում էր այն եղանակով, որն այսօր անվանում ենք թայմ-մենեջմենթ։ Նա աշխատում էր մինչև ուղիղ ժամը 11։00-ը։ Եթե անգամ վեպը գրելն ավարտում էր 10։30, անմիջապես անցնում էր մյուսին, քանի որ դեռ կես ժամ ուներ աշխատելու համար։

Անգամ Շուբետը, ով, ցավոք սրտի, ապրեց ընդամենը 31 տարի, իր կարճատև կյանքի ընթացքում տարօրինակ սովորություն էր ձեռք բերել։ Իր հերթական երաժշտական ստեղծագործությունը հանրությանը ներկայացնելուց առաջ նա անպայման այդ ստեղծագործությունը փորձում էր կատարել սանրի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել