Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադառնում է հարցին, թե ինչ է լինելու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Նա այս համատեքստում նշում է, որ իշխանությունը պետք է իր համար որոշում կայացնի՝ որն է ավելի կարևոր՝ ԱԺ արտահերթ ընտրություններ դեկտեմբերին, թե բարեփոխված Ընտրական օրենսգիրք:

-Պարո՛ն Աշոտյան, պայմանավորված նրանով, թե  ինչպես կքվեարկի խորհրդարանն Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագծին՝ կախված է այն, թե հին, թե նոր ԸՕ-ով դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով սա՝ կա՞ կուսակցությունում որոշում՝ ինչպես քվեարկել ԸՕ-ի նախագծին, որը հաջորդ քառօրյային կքննարկվի:

-Կուսակցական քննարկում չենք արել, կարծում եմ՝ ֆրակցիայում կքննարկենք ԸՕ նախագծի վերաբերյալ մեր վերջնական մոտեցումը:
Կարող եմ իմ անձնական կարծիքն ասել. կարծում եմ՝ ԸՕ մշակումները վերջին ժամանակահատվածում եղել են լայն ներգրավմամբ, և նախագիծը, որի մասին խոսում են կառավարության ներկայացուցիչները, առ այսօր ԱԺ չի առաքվել, առ այսօր չունի վենետիկյան հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, այն մշակվել է առանց քաղաքական ուժերի ներգրավման: Պարզապես, վերցրել են խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և բուն նախագծի վրա աշխատել են առանց խորհրդարանական ուժերի ներգրավման: ԸՕ նման փոփոխությունը, ինչպիսին, որ ենթադրվում է ԸՕ փոփոխությունների հայեցակարգով, լուրջ է և ենթադրելու է, որ եթե իշխանություններն ուզում են գնալ այդ փոփոխություններին, ապա պարտավոր են տալ ժամանակ բոլոր քաղաքական ուժերին՝ պատրաստվելու գալիք ընտրություններին: 
Այս ժամանակահատվածը պետք է լինի համապատասխան վենետիկյան հանձնաժողովի ռեկոմենդացիաներին, այսինքն՝ առնվազն 6 ամիս: Այսինքն՝  ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մի կողմից արագացնել արտահերթ ընտրությունների կազմակերպումը, մյուս կողմից՝ ֆորմալ առումով հավատարիմ մնալ սեփական իսկ ծրագրին, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնել: Այս գործընթացները համադրելի չեն, ԸՕ փոփոխությունն այսօր և հնարավոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը դեկտեմբերին համադրելի գործընթացներ չեն: Եթե փոխում ենք ԸՕ-ն, ապա նրա վրա պետք է աշխատել բավականին երկար ժամանակ, ներառել քաղաքական կուսակցություններին կարծիքների համար, ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, լրամշակել նախագիծը, ընդունել այն  և տալ բոլոր քաղաքական ուժերին ժամանակ պատրաստվելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել