ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանի առաջին քայլն է լինելու վերանայել բոլոր ծրագրերը:

Գաբրիել Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոլորտի խնդիրները վերաբերում են և՛ մասսայական ֆիզկուլտուրային, և՛ սպորտին, և՛ մարզիկների կողմից բարձր արդյունքների հասնելուն:

«Ես շատ շնորհակալ եմ առաջարկի և վստահության համար: Ոլորտ զարգացնելու համար ունեմ այդ փորձը, և մի շարք ծրագրեր, որոնք կիսատ են մնացել, պետք է իրականացվեն: Պետք է նաև ընդհանուր համակարգային փոփոխություն լինի: Նախ` առաջնահերթ մեր ազգաբնակչությունը պետք է առողջ լինի, մենք առաջնահերթ դա պետք է իրականացնենք և սկսենք նախադպրոցական հիմնարկներից»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ղազարյանին առաջարկել էր ստանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:

Գ. Ղազարյանը 2014 թ. մայիսից մինչև 2016 թ. սեպտեմբեր եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իսկ 2016 թ. դեկտեմբերից զբաղեցրել է գերատեսչության փոխնախարարի պաշտոնը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել