Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կապ ունենա պատվերով սպանությունների հետ. հայտնում է Лента.ру-ն:

Լրագրողի հարցին` կարծո՞ւմ է, որ Պուտինը կապ ունի քաղաքական սպանությունների և թունավորումների հետ, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար, ունի»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խոսքերը` ասելով, որ նա որևէ ուղիղ մեղադրանքով հանդես չի եկել Վլադիմիր Պուտինի հասցեին, բացի դրանից` ապացույցներով հիմնավորած մեղադրանքներ ՌԴ նախագահի հասցեին չկան և չեն կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել