168.am-ը գրում է.

Գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվել են Սաուդյան Արաբիայում խոշոր տնտեսական համաժողովին մասնակցելուց, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»։

Ինչպես հոկտեմբերի 14-ին հայտարարել է J.P.Morgan-ի մամուլի ծառայությունը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը հաջորդ շաբաթ չի ժամանի էր Ռիադ միջոցառմանը: Դրանից մի քանի ժամ առաջ Ford Motor-ի տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցի դրան, հաղորդել է CNBC-ն: Բացի դրանից, համաժողովից իրենց ներկայացուցիչներին հետ են կանչել CNBC-ն, Financial Times-ը, CNN-ը եւ The New York Times-ը:

Այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել են, որ առաջվա պես պլանավորում են մասնակցել միջոցառմանը: Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը:

Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին էր Ռիադում: Ինչպես նշվում է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել