Armenpress.am-ը գրում է.

Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Անցակետի սիրիական կողմում տեղի Է ունեցել դրա բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցել են պաշտոնական անձինք, ռուս եւ սիրիացի զինվորականներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի բժիշկներ, որոնք բուժօգնություն ցուցաբերելու կետ են կազմակերպել այստեղ:

Սիրիական կողմում բարձրացվել Է Սիրիայի դրոշը: Արարողությունն ավարտվել Է չեզոք գոտիով դեպի Իսրայել ՄԱԿ-ի ավտոմեքենաների անցումով:

Հսկիչ անցակետի բացման համար պայմաններ հայտնվեցին Սիրիայի հարավային շրջանների նկատմամբ կառավարական զորքերի վերահսկողության վերականգնումից եւ Իսրայելի հետ բաժանարար գիծ ՄԱԿ-ի խաղաղապահների վերադառնալուց հետո:

Ավելի վաղ անցակետն սպասարկում Էր հիմնականում դրուզներին, որոնց համայնքը արաբա-իսրայելական պատերազմներից հետո հայտնվել Էր սահմանի տարբեր կողմերում: Իսրայելցի զինվորականները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սահմանային անցումը բացել են չորս տարվա ընդմիջումից հետո: «Կարելի Է արդեն ասել, որ անցումը բացված Է, բայց առայժմ միայն ՄԱԿ-ի ներկայացուցչիների համար»,- նշել Է բանակի մամուլի ծառայության աշխատակիցը: Առաջին փուլում հսկիչ անցակետը կօգտագործեն միայն ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտակիրները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել