Վրաստանի նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով նաև գործող իշխանության կողմից առաջադրված նախագահի թեկնածու է, քննադատում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կատարած գործողությունները, որի արդյունքում Վրաստանը սկսել է կախման մեջ գտնվել Ադրբեջանից ու Թուրքիայից: Սաակաշվիլին տարիներ շարունակ քաղաքացիություն է շնորհել ադրբեջանցիների և թուրքերի, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Վրաստանի հետ։ Զուրաբիշվիլին կարծում է, որ այդ քայլով ոտնահարվել են Վրաստանում ապրող հայերի իրավունքները:

Այս պահի դրությամբ Վրաստանի գործող իշխանության «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածուն հակաադրբեջանական քարոզչությամբ է զբաղվում, որը ձեռնտու է վրացահայերին: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կդասավորվի իրավիճակը, սակայն Վրաստանին իրոք հարկավոր է որոշակի չափով ազատվել թուրք-ադրբեջանական կախվածությունից և Սալոմե Զուրաբիշվիլին իր քարոզարշավը սկսել է հենց այդ գաղափարով, մնում է հետագայում չփոշմանի կամ չազդեն իր որոշումների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել