168.am-ը գրում է.

Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ է  թունավորվել անորակ խմելաջրից: Հոկտեմբերի 15-ին այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները: Տուժածների թվում է Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան:

Օգոստոսի սկզբին երկրի այդ հարավային նահանգում սուր խնդիր էր ծառացել՝ կապված ջրի պակասի եւ բնակչությանն էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների հետ: Դրա հետեւանքով տեղի բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել էին անկարգությունների: Այն ժամանակ զոհվել էր 10 մարդ, հրկիզվել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, ինչպես նաեւ շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել