Panorama.am-ը գրում է.

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հակիրճ ներկայացրել է անցած շաբաթ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իր ունեցած հանդիպումների արդյունքները:

«Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները…

Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, տեղեկացրել եմ, որ մենք, անչափ կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիտորինգային գործընթացը, ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել