Panorama.am-ը գրում է.

Իրաքի Բասրա նահանգում անորակ ջրից թունավորվածների թիվը հասել է 111 հազարի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Al Baghdadia-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվել էր 95  հազար տուժած մասին։ Թունավորվածների թվում է նաև Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան։

Դեռ օգոստոսին երկրի հարավային նահանգներում, որտեղ գտնվում է Բաղդադից հետո գերբնակեցված քաղաք Բասրան, բախվել էր ջրի սակավության և էլեկտրականության խնդիրներին։  Բնակիչների կողմից բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, եղել էին բախումներ, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 10 մարդ, այրել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, հանրային հեռուստաընկերության և ռադիոկայանի շտաբ-բնակարանները, շիա զինյալների մասնաճյուղերը։ Հրդեհը ոչնչացրել էր Բասրայում Իրանի հյուպատոսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել