1.Մարդիկ ամեն ինչ ընդունում են այնքան լուրջ, որ դա բեռ է դառնում նրանց համար։ Սովորեք շատ ծիծաղել։ Իմ կարծիքով ծիծաղը աղոթքի պես սուրբ է։

            2.Ցանկացած գործողություն անմիջապես տանում է արդյունքի։ Եղեք ուշադիր և հետևողական։ Հասուն մարդը նա է, ով գտել է իրեն, ով հստակեցրել է թե, որն է իր համար ճիշտը և սխալը, լավը և վատը։ Նա ինքն է դա արել, հետևաբար նա մեծ առավելություն ունի նրանց հանդեպ, ով չունի իր կարծիքը։

            3.Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, որն է ճիշտ և որն է սխալ։ Կյանքը դա փորձարկում է, որի արդյունքում մենք որոշում ենք այդ փոփոխական հասկացությունները ամեն օր։ Հաճախ հնարավոր է, որ դուք արել եք ինչ որ սխալ բան, բայց հենց դրա շնորհիվ դուք մեծ օգուտ կքաղեք։

            4.Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը։ Դա կարող է լինել միլիոնավոր ձևերից մեկի՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղիկի, մայրամուտի, արևածագի միջոցով..... Եղեք բաց, որպեսզի լսեք դա։

            5.Անսովոր լինելու ձգտումը ամենասովորական ձգտումն է։ Իսկ ահա թուլանալը և հասարակ լինելը իրոք անսովոր է։

            6.Կյանքը առեղծվածների և գաղտնիքների հաջորդականություն է։ Այն չի կարելի կանխատեսել կամ գուշակել։ Բայց միշտ կան մարդիկ ովքեր կնախընտրեին ապրել առանց գաղտնիքների, դրա հետ կգնար նաև վախը, կասկածը և տագնապը։

            7.Սկզբի համար լսեք ինքներտ ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ ինքներտ ձեր ներկայությունից։ Դարձեք այնքան երջանիկ, որ ձեզ էլ չի հետաքրքրի կգա ձեր մոտ ինչ որ մեկը թե ոչ։ Դուք արդեն լի եք։ Դուք անհամբեր չեք սպասում, որ ինչ որ մեկը կթակի ձեր դուռը։ Դուք արդեն տանն եք։ Եթե ինչ որ մեկը կգա՝ հիանալի է, ոչ՝ էլի լավ է։ Միայն այսպիսի հարաբերություններում կարելի է հարաբերություն սկսել։

            8.Եթե դու հարուստ ես մի մտածի դրա մասին, եթե դու աղքատ ես, քո աղքատությունը շատ լուրջ մի ընդունիր։ Եթե դու ունակ ես ապրել աշխարհում հիշելով այն մասին, որ աշխարհը միայն թատրոն է, դու կլինես ազատ, տառապանքները քեզանից հեռու կլինեն։ Տառապանքը գալիս է կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքից։ Սովորիր կյանքին վերաբերվել ինչպես խաղի, ուրախացիր նրանով։

            9.Համարձակությունը ընթացքն է դեպի անհայտություն, անտեսած բոլոր վախերը։ Համարձակությունը, վաղի բացակայությունն չէ։ Անվախությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դառնում եք ուժեղ։ Բայց ամենասկզբում վախկոտի և համարձակի միջև եղած տարբերությունը այդքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունը այն է, որ վախկոտը լսում է իր վախերին և հետևում է դրանց, իսկ համարձակը դրանք թողնում է մի կողմում և շարժվում է առաջ։

            10.Դուք փոխվում եք ամեն օր։ Դուք նման եք գետի։ Այսօր այն հոսում է մի ուղությամբ, իսկ վաղը մեկ այլ։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել միևնույն դեմքը երկու անգամ։ Ամեն ինչ փոփոխվում է։ Ոչինչ չի մնում իր տեղում։ Բայց որպեսզի տեսնես դրաքն, պետք է խորաթափանց աչքեր ունենաս։ Հակառակ դեպում փոշի է իջնում, և ամեն ինչ դառնում է հին, և թվում է, որ ամեն ինև նույնն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել