Ազգային ատամանբուժության ինստիտուտի բժիշկ Սունատո Շին հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ կաթնատամները տասնյակ արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում, որոնք պիտանի են զանազան հիվանդությունների բուժման համար։

Տարբեր երկրների մասնագետները երկար ժամանակ զբաղվել են սրտի, գլխուղեղի, ենթաստամոքսային գեղձի և մարդու մյուս օրգանների վրա ցողունային բջիջների ազդեցության հետազոտությամբ։

Դոկտոր Շիի թիմը հայտնաբերել է, որ հասուն մարդու կաթնատամները պարունակում են ընդամենը մեկ տեսակ ցողունային բջիջ, այն դեպքում, երբ 7-8 տարեկան երեխաների կաթնատամները տարբեր ցողունային բջիջներից են բաղկացած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել