Գունավոր նասկիների թեմայի մասին վերջին գրառումս երևի անեմ:

Պետության ղեկավարի կատարած ցանկացած քայլ մարդկանց մոտ ընդունվում է տարբեր ձևով: Մեկը դա լավ է ընդունում, մեկը ՝ վատ, մյուսի համար ընդհանրապես մեկա: Պարտադիր չի , որ բոլորը ձեր նման ընդունեն: Ընդհանրապես ցանկացած մարդ, ով ունի մտածելու ունակություն, տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիք է ունենում, որը շատ նորմալա, որ ձեր կարծիքին չի համապատասխանում: Ինչքան շուտ սա ընդունեք , այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար: Այդ նասկիները նվիրելու մեջ իհարկե ոչ պետական հանցանք կա, ոչ էլ ազգի դավաճանության հարց է, հիմա մեկի դուրը կարող է գալ, մեկի դուրը չգալ, շատ նորմալ վերաբերմունք է դա: Վերջիվերջո կարևորը ոչ թե տված նվերն է, այլ թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ ու ինչ դա կտա հետագայում Հայաստան պետությանը:

Եվ վերջապես: Հարգելիներս, թարգը տվեք մարդկանց տրամադրությանը զուգահեռ քարոզչություն անելուն, քանի որ ժամանակին ակտիվ պառծենում էիք, որ Փաշինյանը Կանադայի վարչապետին ՀՀ դրոշի գույներով գուլպաներ է նվիրելու, հետագայում, երբ արդեն հասկացաք, որ որոշ մարդկանց դա դուր չի եկել, սկսեցիք ինքներդ ձեզ հակասել, թե բա՝ որտե՞ղ դրոշ տեսաք, ինչ դրոշ, ինչ բան... Հետո իշխանությանը շատ մոտ կանգնած լրատվականը տարածում է հոդված, որտեղ բառացի գրված է, որ Կանադայի վարչապետին նվիրած նասկիները ՀՀ դրոշի գույներով է: Բայց սա էլ ձեզ համար իհարկե ոչ մի բանա ու դուք շարունակում եք՝ որտե՞ղ դրոշ տեսաք, ինչ դրոշ, ինչ բան... Որտեղ, որտեղ՝ դուք էիք տենց տարածում ու հպարտանում, հա ինչ անենք հիմա փոշմանել եք:

Դուք, ձեր կյանքում ցանկացած քայլ կարող եք անել ու դրա համար ընդհանրապես պարտադիր չի, որ բացատրություն տաք, քանի որ դուք պետության ղեկավար չեք, իսկ ՀՀ վարչապետի ցանկացած քայլ պետք է հստակ նպատակներ ունենա: Սա էլ գրում եմ նրա համար, որ չասեք՝ մենք էլ ենք այդ գույներով շոր, նասկի, վարտիք և այլն հագնում: Հավատացեք , դուք և երկրի ղեկավարը մի փոքր տարբերություն ունեք:

Փաշինյան ջան, քեզ համբերություն եմ մաղթում: Ցանկացած տոնի առթիվ միշտ Նիկոլ Փաշինյանին համբերություն մաղթեք: Ինքը դրա կարիքը ունի այդ իրավիճակում, համբերությունա պետք , որ նման մարդկանց ձեռը չգժվի:

Հ.Գ. Հա լավ, ինձ էլ մի քիչ սկսեցին դուր գալ էտ նասկիները, բայց հատկապես էն տուփի մեջի կոնյակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել