Իշխանության հասնել ցանկանում են բոլորը։ Լինելով գիտակից ու խելացի՝ ինչպե՞ս կարելի է ինքնակամ հրաժարվել գահից, եթե դու օրինական ժառանգ ու թեկնածու ես համարվում։ Իրականում հնարավոր է։ Իսկ պատճառները տարբեր են։ Ահա նման երևույթի պատմական ամենավառ օրինակներից մի քանիսը։

Վաղ դեպքեր

Պատմության մեջ առաջինը գահից ինքնակամ հրաժարվել է հռոմեացի կայսր Դիոկղետիանոսը 305 թ., երբ ծանր հիվանդությամբ էր տառապում։

Ֆրանսիայի արքա Լուի-Ֆիլիպ I-ը 1848 թ. փետրվարի 24-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր թոռան՝ Փարիզի կոմսի, քանի որ ժողովուրդը սկսել էր թշամություն տածել միապետության հանդեպ։ Սակայն արդեն ուշ էր, քանի որ Հռոմն արդեն հանրապետություն էին հռչակել։

Քաղաքական նկատառումներից ելնելով

Հետպատերազմյան արևելյան Եվրոպայում Ռումինիայի արքա Միխայ I-ը այն պետությունների վերջին 3 միապետերից մեկն էր, ով հրաժարվեց իշխանությունից ԽՍՀՄ ազդեցության արդյունքում։ Մյուս երկուսը Պետրոս II-ը՝ Հարավսլավիայի արքան, ու Սիմեոն II-ը՝ Բուլղարիայի արքան էին։ Սակայն նա միակը դարձավ, ով պաշտոնապես հրաժարվեց գահից հենց այն պատճառով, որ 1947 թ. իշխնության եկան կոմունիստները։ Հրաժարականից հետո նա միանգամից հեռացավ Ռումինիայից։ Մյուսներն ուղղակի դուրս վռնդվեցին իրենց պետություններից։

Վիկտոր Էմանուիլ III-ը՝ նոր ժամանակների միացյալ Իտալիայի երրորդ արքան, ով գահին էր նստել 1900 թ. հուլիսից, կոցրեց հարգանքն ու աջակցությունը իր ժողովրդի կողմից այն բանից հետո, րբ ինքնակամ դարձավ պարզապես փաստացի կառավարիչ, իսկ երկրում իրական իշխանությունը փոխանցեց ֆաշիստներին՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ։ 1946 թ. մայիսի 9-ին Վիկտոր Իմանուիլը, ով 77 տարեկան էր, հրաժարվեց գհից հօգուտ որդու՝ Ումբերտո II-ի։ Սակայն վերջինիս հաջողվեց գահին մնալ ընդամնը մի քանի ամիս, մինչև որ հունիսին հանրաքվեով Իտալիան հռչակվեց հանապետություն, և Ումբերտոյին վտարեցին երկրից։

Լեոպոլդ III-ը, ով Բելգիայի գահին էր 1934-ից սկսած, հակասական մարդ էր համրավում Երկրորդ աշխարհամարտի տարիներին իր ատարած մի շարք արարքների պատճառով։ Օրինակ՝ հրաժարվում էր գլխավորել կառավարությն աքսորման գործընթացը, որի համար էլ մեղադրվեց նրանց հետ համագործակցության մեջ։ Գահից հրաժարվեց 1951 թ. հուլիսի 16-ին հօգուտ որդու՝ Բոդուեն I-ի, ոպեսզի խուսափի քաղաքացիական պատերազմից։

Հետպատերազմյան տարիներին իր կառավարիչ Ֆարուկ I-ից դժգոհ էր նաև Եգիպտոսի բնակչությունը։ Քաղաքական ապարատի կոռումպացվածությունը, Իսրայելի դեմ պատերազմում պարտությունը, թագավորի անձնական կյանքը, նրա ամուսնալուծությունն ու կանանց և խաղերի վրա նրա վատնած գումարները հանգեցրին ռազմական հեղաշրջման, որը ղեկավարում էր Մոհամեդ Նագիբը։ 1952 թ. Ֆարուկը հրաժարվեց գահից։ Նոր արքան դարձավ նրա որդին՝ Ահմեդ Ֆուադ II-ը, սակայն մեկ տարի անց Եգիպտոսը հանրապետություն հռչակվեց, և վերջինս ստիպված եղավ ընտանիքի հետ միասին աքսորվել։

Երեխաների մասին մտածելով

Գահից հրաժարումը արդեն ավանդույթ էր դարձել հոլանդացի միապետների տոհմում։ 1948 թ. Նիդերլանդների թագուհի Վիլհելմինան, ով գահին էր ադեն 10 տարի, պաշտոնապես հրաժարվեց գահից՝ հոգուտ դստեր՝ Յուլիանայի։ 32 տարի անց՝ իր 71-ամյակի օրը, Յուլիանան գահը փոխանցեց ավագ դստերը՝ Բեատրիքս արքայադստերը։ 2013 թ. ապրիլի 30-ին Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը գահից հրաժարվեց հօգուտ իր որդու՝ Վիլհելմ-Ալեքսանդրի, ով Նիդերլանդների առաջին պաշտոնական արքան դարձավ 132 տարի կանանց կառավարումից հետո։

Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Ժանը հրաժավեց գահից 2000 թ. հոկտեմբերի 7-ին՝ 36 տարի կառավարելուց հետո։ Նրա տեղը զբաղեցրեց ավագ որդին՝ Անրին։ Ժանը գահը ժառանգել էր մորից՝ Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Շարլոտայից, ով էլ հրաժարվել էրգահից 1964 թ.։ Շարլոտան էլ, իր հերթին, դքսուհի էր դարձել, երբ իր ավագ քույրը՝ Մարիա Ադելաիդան, հրաժարվել էր գահից հօգուտ քրոջ 1919 թ. հունվարի 14-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել