1995թ.-ի այս օրը, հոկտեմբերի 12-ին, ծնվել է հերոս Վահե Զաքարյանը: 
Վահեն իր ուսումն ու սպորտը փոխարինեց Հայրենիքին ծառայելու և հանուն հայրենիքի կյանքը տալու հետ:
2016թ.-ի ապրիլի 2-ին , տանկի նշանառու-օպերատոր Վահե Զաքարյանը իր տանկով հասնում է մինչև թշնամու դիրքեր և բաց դաշտում կռիվ տալով զոհվում հանուն Հայրենիքի:
Հերոս Վահե Զաքարյանը հետմահու Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել