Դեռ հնում ժողովրդական հեքիմները, բժիշկներն ու ալքիմիկոսները ձգտել են հայտնագործել անմահության էլիքսիրը։ Այդ բաղձալի դարմանը ստանալու համար ինչի ասես որ չեն դիմել, ինչ ասես որ չեն խառնել, ինչ դեղաբույսեր և բաղադրիչներ (անգամ սարսափելի է դրանք թվարկել)  ասես չեն օգտագործել։ Սակայն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվել ստեղծել ցանկալի դեղամիջոցը։

Այդուհանդերձ, անմահության էլիքսիրի որոնումների ճանապարհին  մարդկանց հաջողվել է որոշ հետաքրքիր բացահայտումներ անել։ Մեր օրեր են հասել բաղադրատոմսեր, որոնք նպաստում են օրգանիզմի առողջացմանն ու ամրապնդմանը։ Թեկուզ մենք 200 տարի չենք կարող ապրել, բայց այս դեղատոմսի շնորհիվ ի վիճակի կլինենք մինչև խոր ծերություն առողջ լինել։

Աչքի անցկացնելով հնադարյան դեղատոմսերը՝ պատմաբաններն ի հայտ բերեցին, որ ամենից հաճախ հանդիպող բաղադրատոմսը կաթի ու սխտորի խառնուրդն է։ Եվ դա նորություն չէ․ ի վերջո դեռ վաղ միջնադարի խոշորագույն գիտնականերից մեկը՝ պարսիկ բժիշկ և փիլիսոփա Ավիցեննան  (Աբու Ալի իբն Սինա) էր համարում, որ սխտորը  շատ հիվանդությունների դեմ պայքարում հիանալի սպեղանի է։ Դարեր անց գիտությունն ապացուցեց դրա ճշմարտացիությունը։

Սխտորով կաթը երիտասարդության էլիքսիրի բաղադրատոմսն է

Պատրաստման եղանակը

Փոքրիկ կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ կաթ և դրեք օջախին։ Մինչև կաթը կեռա, մաքրեք 2 պճեղ սխտոր և շատ մանր կտրտեք։

Կաթը եռալուն պես կաթսայի մեջ լցրեք սխտորը, ապա կաթսան վերցրեք կրակից և ամուր ծածկեք կափարիչը։

10 րոպեից երիտասարդության մեր էլիքսիրը պատրաստ է։

Կաթով և սխտորով երիտասարդության էլիքսիրը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ բաժակ՝ մեկ անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել