Մարդկանց մեծամասությունը կարծում է, որ թևատակերի մազերն աճում են ամեն օր, ու երբեմն դրանք  դժվար է հեռացնել։ Եթե նման խնդիր ունեք, այս նյութը նախատեսված է հենց ձեզ համար․կհուշենք հասարակ միջոցներ, որոնք կարող եք տանն անել, և թևատակերի մազերը հաշվված րոպեներում կանհետանան։

Այսօր մենք ձեզ մի քանի տնային միջոց ցույց կտանք, որից հետո թևատակերի մաշկը կդառնա սպիտակ  ու ողորկ։

Եղանակ 1 կիտրոն և շաքար

Այս եղաակը անչափ պարզ է ու արդյունավետ։ 2 ճաշի գդալ կիտրոնի  հյութին խառնեք 1 ճաշի գդալ շաքարավազ և ստացված մածուցիկ զանգվածը  քսեք թևատակերին ու թողեք մնա մի քանի րոպե։ Այնուհետև մաքրեք չոր շորով։ Այս պրոցեդուրան կրկնեք շաբաթը երկու անգամ։ Շուտով կնկատեք, որ ձեր թևատակերի մազերը նոսրանում են։

Եղանակ 2 ձու և եգիպտացորենի այլուր          

½ ճաշի գդալ եգիպտացորենի այլուրին 1 ձու խառնեք և մածուցիկ զանգված դարձրեք։ Այդ խառնուրդը քսեք թևատակերին ու  թողեք մնա մինչև չորանալը։  Այնուհետև թևատակերը  լվացեք գոլ ջրով։

Եղանակ 3 կաթ և քրքում

1 ճաշի գդալ քրքումի փոշին խառեք 2 ճաշի գդալ կաթի հետ և խառնեք՝ մինչև մածուցիկ զանգված կստացվի։ Այդ զանգվածը քսեք  թևատակերին ու թողեք մնա մի քանի րոպե։ Այնուհետև լվացեք գոլ ջրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել