Panorama.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 34 տարեկան քաղաքացու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակված է»,-հայտնեցին կոմիտեից։

Քրեական օրենսգրքի  130 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով,
որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել