Սիրուշոն այս օրերին Լիոնում է՝ Ֆրանսիայի արվեստի ու մշակույթի կենտրոններից մեկում։ Երգչուհին երկար դադարից հետո սկսել է իր համերգային շրջագայությունը։ Առաջին քաղաքը Լիոնն է, որտեղ վաղը կկայանա երգչուհու սպասված համերգը, իսկ մինչ այդ անդադար փորձեր են։ Հմայիչ գեղեցկուհին, հագեցած առօրյային զուգահեռ, հասցնում է նաև Ինստագրամի էջում նոր լուսանկարներով և գրառումներով իր հետևորդներին տեղեկացնել նախապատրաստական ընթացքի մասին։ Երգչուհին զբոսնել է Լիոնով և մի քանի գեղեցիկ լուսանկարներ անել։ Սիրուշոն իր նախանձելի կազմվածքն ընդգծել է սև տաբատով ու ոճային շապիկով։ Նա կրում է թրենդային արևային ակնոց ու բանդանա։ Նրա կերպարն ամբողջացնում է մարմնագույն վերարկուն։

43603140_2170002166575461_1077998293085631515_n42376299_2274291319265613_7387155584010262911_n42524056_969735599887659_2999682560646449211_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել