«Ռուսաստանի Դաշնության պաշտոն­յաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարա­նական գործընկերներին: 

Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդու­նել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դու­մայի նախագահի տեղակալ Սերգեյ Նևերովի գլխավորած պատվիրակությա­նը: 

Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքր­քիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշա­նակում է, որ դեռևս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն հա­մարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություն­ներն այլ լույսից ներկայացնել:

Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստա­նում քաղաքական փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել ՀՀ-ի և ՌԴ-ի մի­ջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպում­ներում՝ միանգամայն այլ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել