Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ  զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան կուսակցության ներսում ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցության մասով:

-Պարո՛ն Շարմազանով, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցն առաջիկայում կքննարկվի: Հինգշաբթին ավանդաբար գործադիր մարմնի նիստի անցկացման օր է. այսօր ունե՞ք ԳՄ նիստ և արդյո՞ք քննարկվելու հարցը:

-Այսօր Գործադիր մարմնի նիստ չկա, ես ընդամենը մեկ ժամ առաջ եմ եկել Թուրքիայից, չեմ խոսել ընկերներիս հետ: Բայց իմ կարծիքը մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ դժվարություններից, այս ամեն, ինչից  պետք է մասնակցի համապետական ընտրություններին, որովհետև դա քաղաքական գործընթաց է, իսկ քաղաքական ուժն իր ծրագրերը, նախևառաջ, ներկայացնում է ընտրությունների միջոցով:

-Ամեն դեպքում, կուսակցությունում ի՞նչ տրամադրություններ կան, 50/50:


-Տոկոսների մասնագետ չեմ. 50/50, 20/80, թե 40/60, բայց,  այո, կան մարդիկ, ովքեր կողմ են ընտրություններին, կան, որ իրենց կարծիքը չեն արտահայտել, կան մարդիկ, որ դեմ են, կարծում են՝ ճիշտ կլինի բաց թողնել այս ընտրությունները և պատրաստվել հաջորդին: Սրանք տարբեր կարծիքներ են, ես առաջինի կողմնակիցն եմ:

-Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ կարծիքի է, Ձեզ հայտնի՞ է:

-Կուսակցության նախագահը դեռևս իր կարծիքը չի արտահայտել, քննարկումներում կորոշենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել