Դանիելյանի ու Մալյանի հետ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի (եղածը ծեծ, հաշվեհարդար, «Շուռնուխ 2» կոչելը մեղմ ասած չափազանցություն է) հետ կապված մի շատ կարևոր եզրահանգման եկա. էս երկրում միակ պաշտպանվածության երաշխիքը ինքնապաշտպանությունն է, համաչափ և երբեմն անգամ անհամաչափ ինքնապաշտպանությունը: Ոստիկանություն գոյություն չունի, տենց մարմին մեր երկրում գոյություն չունի, իսկ այս պարագայում արդարադատություն իրականացնելը մնում է ժողովրդին: Ցանկացած այլակարծիք քաղաքացի, որը պատրաստ չէ «կզել» և համբուրել իշխանությունների ձեռքերը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ինքնապաշտպանվելու: Նորից շեշտեմ` ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ոչ թե տղայական կռվի, որովհետև տղայական կռիվը ֆեյսբուքի վիդեոյի շուրջ չի լինում, մամուլում առկա քաղաքական կարծիքի շուրջ տղայական կռիվ չի լինում: Սա կոնկրետ այլակարծության դեմ խտրականության ու անհանդուրժողականության դրսևորում է ու ասեմ բնույթով նույնն է ինչ տեղի ունեցավ Շուռնուխում: Նրանք ովքեր Շուռնուխում տեղի ունեցածը համարեցին բռնություն, իսկ Նարեկենց հետ տեղի ունեցածից ուրախանում են իրանք նվազագույնը աբիժնիկներ են ու ոչ ավելին: Ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի իր ասածների համար պատասխան տալու, բայց չփորձեք քաղաքականությունը խառնել ձեռնամարտի հետ, տղերք էդ ամեն ինչին ժամանակին դուք լավ անուն էիք տալիս էդ հիշեք ու մի բան էլ լավ հիշեք էսօր էդ ոստիկանությունը «չկա», կամ կա մենակ ձեր համար, իսկ մի օր իրականում է լինելու: ՀՀԿ-ն էլ էր տենց մտածում, իսկ էսօր դուք կրկնում եք էդ սխալը, սենց գնացիք ձերն ավելի կարճ ա տևելու: 
Իսկ ՀՀ քաղաքացիները ճիշտ կանեն օրենքով սահմանված կարգով բոլոր տեսակի ինքնապաշտպանության գործիքները նկատի ունենան, հիշեք, որ Երևանում, Արտաշատում, Աշտարակում, Մեղրիում, Կապանում, Սիսիանում և այլուր ձեզ ցանկացած պահի կարող են ձեր ասած մտքի համար քաշքշեն, կամ ծեծի ենթարկեն Ոստիկանության աչքերի առաջ, կամ Ոստիկանության ԲԱՐՁՐ հովանու ներքո: Զինվեք պարոնայք, դուխով զինվեք, ինքնապաշտպանության իրավունքը բնական իրավունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել