Panorama.am-ը գրում է.

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայում բացվելու է ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայությամբ ստորագրվեց ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն ստեղծելու մասին մտադրությունների հայտարարությունը։

«Ազնավուր» կենտրոնում ճարտարապետ Արիս Ադամյանը ներկայացրեց շենքի վերակառուցման նախագիծը, ասաց, որ այնտեղ գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Ազնավուրի կյանքին և նրա անցած ճանապարհին, կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվեն կինո, երաժշտություն և ֆրանսերեն,  հատուկ ստուդիաներ, որտեղ կարող են երիտասարդները երաժշտություն ձայնագրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել