Երբեմն թվում է, որ ամենաառեղծվածային վայրերում, ինչպես գորգի ետևի պատն է, կարող է որևէ յուրահատուկ բան թաքնված լինել։ Նադիմ քաղաքի բնակիչ Դմիտրին նոր ավտոտնակ գնելուց հետո որոշեց այն վերանորոգել: Սկզբում նա չէր ցանկանում պատին կախված գորգը հանել: Ավելի ուշ նա վերջապես որոշեց հանել գորգը, իսկ գորգի ետևում դատարկություն էր, այդ պատճառով սկզբում նա որոշեց լցնել այդ դատարկությունը՝ սկզբնական շրջանում այնտեղ մատիտով նկարելով աշխարհի քարտեզը:

Նրա խոսքերով՝ աշխատանքի սկզբում իրեն անհրաժեշտ էին լատեքսային մածուկ, մի քանի գործիքներ և գարեջուր։ Տարբեր շերտերի միջոցով նա շատ պարզ պատկերել էր ռելիեֆային գոտիները, սարեր և այլն:

Հաջորդ քայլն ակրիլային ներկերով աշխատանքը գունավորելն էր: Պատկերին ավելի յուրահատուկ և իրական տեսք տալու համար նա օգտագործել է ֆոսֆորային ներկեր, որոնք լուսավորվում են գիշերը, իսկ գիշերն այն ավելի գեղեցիկ տեսք ունի:

 

          

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել