Սովորաբար կնոջ դեմքին աննշան բուսականությունը միանգամայն անվնաս է։ Սակայն երբեմն դա կարող է բժշկական օգնություն պահանջող վտանգավոր վիճակի ախտանիշ լինել։

Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել

Որոշ կանանց կզակին նուրբ աղվամազիկներ կան։ Որպես կանոն, դա կարող է պայմանավորված լինել տարիքով կամ հորմոնալ անհավասարակշռությամբ։ Իսկ ի՞նչ անել, երբ այդ մազիկները կոշտանում են ու նկատելի դառնում։ Կնոջ դեմքին կամ կրծքին մազիկների աճի երևույթը կոչվում է հիրսուտիզմ։ Ինքնին դա վտանգավոր չէ, բայց կարող է առողջական խնդիրների նախանշան ծառայել։

Ահա թե որտեղ է անհրաժեշտ փնտրել պատճառները

1. Գենետիկան

Դեմքին աղվամազիկների առատությունը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Եթե նկատել եք, որ ձեր մայրիկի կամ տատիկի կզակին աղվամազիկներ կան, նկատի ունեցեք, որ շուտով այդ խնդիրը ձեզ նույնպես կանհանգստացնի։

2. Հորմոնալ անհավասարակշռությունը

Դեմքին աղվամազիկների հայտնվելը կարող է տղամարդու հորմոնների՝ անդրոգենների քանակի ավելացման (կամ դրանց նկատմամբ զգայունության) հետ կապված լինել։

3. Տարիքը

Դաշտանադադարի ընթացքում կանացի հորմոնների՝ էստրոգենների քանակը զգալիորեն կրճատվում է, ուստի որքան կինը մեծանում է, այնքան մեծ է հավանականությունը, որ դեմքի անցանկալի բուսականությունն ավելանալու է։

4. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (հայտնի է նաև որպես Շտեյն-Լավենտալի համախտանիշ) հորմոնալ անհավասարակշռության ավելի լուրջ դրսևորում է, որն ի վիճակի է անդրադառնալու ռեպրոդուկտիվ և հորմոնալ առողջության վրա։ Բացի դեմքին աճած պնդերես աղվամազիկների առկայությունից՝ այդ հիվանդությունը նաև այլ ախտանիշներ ունի, ինչպես, օրինակ, անկանոն ամսականները, նիհարելու հետ կապված դժարությունները, անպտղությունն ու ձվարանների բուշտերը։ Նման ախտանիշեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք բժշկի։

5. Քուշինգի համախտանիշը

Երբեմն կզակին աղվամազիկների առատությունը կարող է կապված լինել Քուշինգի համախտանիշի (հորմոնոլ անհավասարակշռության մեկ այլ տեսակի) հետ։ Հիվանդությունը կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի ավելցուկ է առաջացնում օրգանիզմում։ Պատճառներից կարող են լինել որոշ դեղերի օգտագործումը, մակերիկամների աշխատանքի ֆունկցիոնալ խանգարումը, ինչպես նաև խրոնիկ սթրեսն ու գերլարվածությունը։ Այս հիվանդության մյուս ախտանիշները կարող են լինել ջղակծկումները, քաշի ավելացումը և երկրորդ տեսակի շաքարախտը։

6. Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա

Այս խիստ հազվագյուտ հիվանդությունը նաև կզակի աղվամազիկների աճի պատճառ է դառնում։ Սովորաբար դա ախտորոշում են երեխայի ծնվելուց հետո, ուստի նրանք, ովքեր տառապում են այդ վիճակից, գիտեն դրա մասին։

7. Հղիությունը կամ հակաբեղմնավորիչ հաբերը

Հղիությունը փոխում է կնոջ մարմինը։ Հորմոնալ տատանումների արդյունքում շատերի դեմքին աղվամազիկներ են հայտնվում։ Բայց, որպես կանոն, դա ժամանակավոր բնույթի է։ Ինչ վերաբերում է հորմոնալ հակաբեղմնավորիչներին, ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ որոշ դեղեր կարող են աղվամազիկների առաջացման պատճառ դառնալ, իսկ մյուս դեղերը՝ հակառակը, նշանակվում են ավելորդ բուսականության դեմ պայքարելու նպատակով։

Ինչպես ազատվել կզակի անցանկալի մազիկներից

Անկախ պատճառներից՝ կան անցանկալի բուսականությունից ազատվելու մի քանի եղանակներ։ Ամենապարզ եղանակն ունելին կամ մոմե շերտագիծ գործի դնելն է։ Կարելի է նաև գունաթափել մազիկները կամ լազերով էպիլյացիա անել։ Ամեն դեպքում, բուժում սկսելուց առաջ արժե պարզել դեմքին մազերի հայտնվելու ճշգրիտ պատճառը և խորհրդակցել բժշկի հետ։

Կարևոր է․ ներկայացված տեղեկությունն ընդամենը տեղեկատվական բնույթ ունի և բժշկական խրհրդատվությանը, ախտորշմանը կամ բժշկական սպասարկմանը չի փոխարինում։

Առողջական վիճակի խնդիրների ծագման դեպքում անհապաղ դիմեք նեղ մասնագետ բժշկի օգնությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել