«Կարագի գները միջազգային շուկա­յում այս տարվա մայիսից սկսած նվա­զում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վա­ճառվում է 4 դոլարով: 

Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունա­կում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգ­րամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով: 

Այսինքն՝ ներքին շուկա­յում կարագի մեկ կիլոգրամը գերազան­ցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկա­յում սահմանված գնից ավելի քան 5 դո­լարով ավելի: 

Միաժամանակ, նկա­տենք, բարձր գնի պատճառով Հայաս­տանում շարունակում են նվազել կարա­գի սպառման ծավալները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել