Aysor.am-ը գրում է.

The Beatles խմբի ղեկավար Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի նկարչուհի և երգչուհի Յոկո Օնոն, թողարկել է իր հանգուցյալ ամուսնու Imagine («Պատկերացրու», 1971 թ.) երգի քավեր-տարբերակը, ինչը համընկել է Լենոնի՝ հոկտեմբերի 9-ին նշվող ծննդյան օրվան: Այս մասին հայտնել է 85-ամյա Օնոն, ով շուտով կթողարկի իր նոր ալբոմը, որն ավարտվում է այս կոմպոզիցիայով:
 
«Imagine-ը միակ երգն էր, որն իմ մեջ ուժեղ ապրումներ է առաջացրել, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ գիտեն այն և ինձ կարող են քննադատության ենթարկել: Բայց ես կարծում էի, որ շատ կարևոր է դա անել, և որ իմ նյարդայնությունը երկրորդական նշանակություն ունի»,-նշել է Օնոն, որին անցյալ տարի ճանաչել են Imagine-ի համահեղինակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել