Տեսնենք, թե ովքեր են հորոսկոպի ամենահավատարիմ կանայք:

Առյուծ

Առյուծ կանայք հավատարիմ են, քանի որ նրանց համար կարևոր է իրենց հեղինակությունը: Նրանք իրենց թույլ չեն տա դավաճանել, որպեսզի դա նրանց վատ համբավ չբերի: Բացի հավատարիմ լինելուց` նրանք թույլ չեն տա նաև իրենց զուգընկերոջը գնալ դավաճանության:

Խեցգետին

Խեցգետինների համար ընտանիքն ամենից վեր է: Նրանք սիրում են ֆլիրտներ, բայց թույլ չեն տա, որ դա վնասի իրենց ընտանիքին: Խեցգետինները հավատարիմ են, բայց շատ խանդոտ:

Կարիճ

Կարիճները հավատարիմ են, սակայն միայն իրենց իրական սիրուն հանդիպելուց հետո: Նրանց արժանապատվությունը չի թողնի, որ դավաճանեն, սակայն նույն արժանապատվությունը կարող է ստիպել մեկընդմիշտ հեռանալ, եթե չստանան համապատասխան վերաբերմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել