Ֆոնոգրաֆիական արդյունաբերության միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ լսողների 38 տոկոսը ձայնային ֆայլերն անօրինական կարգով է ներբեռնում։ Արդյունքները հիմնված են աշխարհի ամենախոշոր աուդիոշուկաներով 18 երկրների տվյալների վերլուծության վրա։

Ամենից հաճախ օգտատերերը անօրինական կարգով բեռնում են երաժշտությունը օրինական կայքերից՝ դրանք հետո օֆլայն լսելու համար։ Այսպես է վարվում լսողների մոտ 32 տոկոսը; Եվս 23 տոկոսը ձայնային ֆայլեր են իրար ուղարկում։

IFPI վերլուծել է ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Արգենտինայի, Իսպանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Հարավային Աֆրիկայի և Հարավային Կորեայի 16-ից 64 տարեկան լսողների վարքը։ Հենց նրանք են զբաղեցնում համաշխարհային շուկայի առյուծի բաժինը։

Հաշվետվության մեջ առանձին տեղ է հատկացվում նաև Չինաստանի և Հնդկաստանի շուկաներին, որտեղ, հաշվետվության համաձայն, օգտատերերի 96 տոկոսը օրինական ճանապարհով են երաժշտություն լսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել