Panorama.am-ը գրում է.

«Առաջիկա ընտրություններն իսկապես փորձաքար են հանդիսանալու նոր Հայաստանի համար, որտեղ վստահության խաթարված մթնոլորտը վերականգնելու նպատակով մենք պետք է գործենք բացառապես օրենսդրությամբ մեզ վերապահված իրավասությունների շրջանակներում»,- ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ներկայացնելիս։

Նախարարը և կոչ արել պատվով հաղթահարել պետականության բարօրությանն ուղղված մարտահրավերը։  

Անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին՝ նախարարն ընդգծել է, որ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ տարածքային կառավարման մարմինները, թե՛ գործադիր իշխանությունն անհրաժեշտ բոլոր ջանքերը պետք է գործադրեն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող ազատ և արդար կամարտահայտությամբ ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել