Թուրքական Zuhal Topalla հեռուստահաղորդման մասնակից, ադրբեջանուհի Նազ Միլան որոշել է անգլերեն լեզվով դաջվածք անել։ Այս մասին հաղորդում է Metro-ն։

«Only God can judge my mistakes and truths (Միայն աստված կարող է դատել իմ սխալն ու ճիշտը)». այսպիսին է Թուրքիայում տարածված արտահայտության օրիգինալ տարբերակն անգլերենով։

Սակայն ո՛չ Նազ Միլան, ո՛չ նրա դաջվածք անողը լեզուն չեն իմացել։ Արդյունքում 26-ամյա աղջկա աջ կողքի վրա՝ կոնքից մինչև ծունկ, անհեթեթ սխալներով արտահայտություն է հայտնվել. I can judge a single god with my wrongs and wrongs («Ես կարող եմ դատել միակ աստծուն իմ սխալներով և սխալներով»):

Նազ Միլան ցույց է տվել նոր դաջվածքն Instagram-ի իր 860 բաժանորդներին։ Շատերը մեկնաբանություններում ծաղրել են հեռուստաաստղին։

«Թե՛ աղջիկը, թե՛ դաջվածք անողն ապուշ են»,– վիրավորել են ոմանք։

Հրապարակումն ավելի քան 43 հազար լայք է ստացել։Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել