Tert.amLife-ը գրում է․
Երգիչ Արամեն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Արամեն բոլորում է 36 տարին, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Վերջին տարիներին տարեդարձի օրը աշխատանքային այցով արտերկրում գտնվող երգիչն այս անգամ Հայաստանում է։
 
Tert.am Life–ի հետ զրույցում նրա կինը` Աննան, ասաց, որ ամուսինն այս տարի շռայլ է գտնվել իր հանդեպ և իր հերթին անակնկալ մատուցել իրեն։ Չնայած քաղաքում լինելուն, Արամեն այս անգամ էլ կեսգիշերին տանը չի եղել։
 
«Կեսգիշերին Արամեն պետք է տանը լիներ։ Ես տորթ էի պատվիրել, շամպայն գնել ու պատրաստվել, որ միասին տոնենք ծնունդը, սակայն ծրագրերը փոխվեցին։ Երեկ նա ձայնագրության էր, որը ձգձգվել էր ու Արամեն չէր հասցրել կեսգիշերին տուն գալ։ Տորթն ուղարկեցի ստուդիա, որպեսզի էնտեղ անակնկալ մատուցեն իրեն։ Իրենք ստուդիայում առանց ինձ նշեցին, քանի երեխան արդեն քնած էր, և ես չէի կարող դուրս գալ տանից»,– պատմեց Աննան ու հավելեց, որ ավելի ուշ, երբ ամուսինը վերադարձել է տուն, միասին շամպայն են խմել ու թեև առանց տորթի, բայց շատ լավ ժամանակ անցկացրել։
 
 
Այսօր արդեն Արամեն օրը կշարունակի խնջույքով։ Ամուսինները, սակայն, տոնը նշելու ոչ ֆորմալ տարբերակ են ընտրել` երկու առանձին հավաքույթ են կազմակերպել` Աննան ընկերուհիների հետ կնշի օրը, Արամեն` ընկերների։ Աննան կատակում է, որ առանձին տարեդարձը նշելը սովորություն է դարձել։
 
«Արամեն այսօր էլ պետք է քաղաքում չլիներ, բայց հետաձգեց մեկնումը մինչև վաղը։  Քանի որ մեզ համար էլ էր անակնկալ, չհասցրեցինք խնջույք կազմակերպել։ Վերջին օրով չէինք կարող հրավերք անել, որովհետև տղամարդկանց հավաքվելն ավելի հեշտ է, իսկ կանայք պետք է երկար պատրաստվեն։ Սկզբում փորձեցինք հրավիրել Արամեի ընկերներին կանանց հետ, բայց մեծ մասին հարմար չէր, առաջարկում էին մենակ գալ։ Հասկացանք, որ հանպատրաստից առիթի հրավիրելու դեպքում անհարմար վիճակի մեջ ենք դնում մարդկանց և ճիշտ կլինի, եթե Արամեն իր ընկերների հետ հավաքվի, նշի ծնունդը։ Ես է;լ որոշեցի  աղջիկներով հավաքվենք։ Ինձ շատ դուր եկավ այս միտքը։) Աղջիկներով վաղուց չէինք հավաքվել»,–պատմեց Աննան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել