Panorama.am-ը գրում է․

Հոկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գրեթե ողջ օրը քննարկվեց Վեհաժողովում մանդատների ու քվեարկության հետ կապված որոշումների ընդունման գործընթացի ամրապնդման վերաբերյալ բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցը:

Թեժ քննարկումից հետո ԵԽԽՎ-ն որոշեց այն կրկին հետ ուղարկել ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողով։ Զեկուցողն առաջարկեց զեկույցը հետ ուղարկել ու այն քննարկել ավելի ուշ։ Առաջարկին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 79, ձեռնպահ՝ 16։

Նշենք, որ զեկույցը վերաբերում է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակների մանդատների հաստատմանը,  ներկայացուցչության և մասնակցության իրավունքների վերանայմանն ու, այս համատեքստում, Վեհաժողովի քվեարկության ընթացակարգերին ու նրա անդամների քվեարկության իրավունքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել