«ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաև խնդ­րել է՝ որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու և ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես՝ նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով՝ հարյուր տոկոս համամասնա­կան ընտրակարգով: 

Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչև դեկ­տեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաև այդ տարբերակին: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարևոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը:

Եվ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երևանի ավա­գանու արտահերթ ընտրությունների ժամանակ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել