168.am-ը գրում է.

Այծեղջյուր: Այո՛, Այծեղջյուրները կենդանակերպի նշանների շարքում ամենանպատակասլացն են: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Այծեղջյուրները լիդեր են, կարող են հրաշալի ղեկավար լինել: Կարելի է միայն հիանալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ամուր կամքով: Անկախ որևէ բանից՝ առաջ են գնում՝ գլուխը բարձր պահած, դեմքին հանելուկային ժպիտով:

Խոյ: Պայքարող են, ուժեղ, անկախ բնավորություն ունեն, հաճախ են դժվարությունների, անհաջողությունների բախվում: Լավ կյանքի հասնում են ինքնուրույն՝ առանց հույսը դնելու ուրիշի օգնության վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են հավատալ իրենց, իրենց ուժին: Մարդիկ Խոյերին կարող են դաժան, ինքնասիրահարված համարել, բայց նրանք այդպիսին չեն: Պարզապես մարդիկ, ովքեր սովոր են այս կյանքում հույս չդնել ոչ ոքի վրա, ուշադրություն չեն դարձնում մանրուքներին:

Կույս: Ուժեղ բնավորություն ունեն, ինքնավստահ են: Վստահորեն գնում են սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհով՝ ճանապարհից զգուշորեն հեռացնելով խոչընդոտները: Կույսերին դա հաջողվում է վերլուծական մտածողության շնորհիվ: Մեծ ցանկության և ձգտման դեպքում կարող են հասնել ուզածին: Լինում են պահեր, երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կասկածում են իրենց ուժերին: Այդ ժամանակ նրանց մտերիմի օգնությունն ու աջակցությունն է հարկավոր: Ուժերը հավաքելով, աջակցություն ստանալով՝ նրանք կրկին առաջ են շարժվում, այս անգամ՝ ավելի ուժեղ և ինքնավստահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել