Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի  հարցին՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլի Լիտցենբերգերը:

«Որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատողԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ մենք աշխատում ենք երեք սկզբունքներիշրջանակներում. մեկը՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իսկ երրորդը`ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այդ երեքից յուրաքանչյուրը կարևոր է: Համանախագահող բոլոր երկրները, այդթվում՝ ԱՄՆ-ը, դատապարտում են ցանկացած բռնություն և շփման գծում բռնության կիրառման ցանկացած սպառնալիք, որը խախտում է խաղաղ գործընթացը, ինչպես նաև1994թ. հաստատված հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել