Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համապետական, Երևան քաղաքի և մարզային համաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի  10-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման դեպքում կապահովվեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն՝ ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում՝ 2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվեն երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու դրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել