Քոնեքթիքութ նահանգի բնակիչ Չարլզ Դադլին դրամապանակում վիճակախաղի շահած տոմս է գտել՝ այն գնելուց հինգ ամիս անց։ Այս մասին հաղորդել է UPI կայքը։

Տղամարդը պատմել է, որ տոմսը գնել է մայիսին, դրել է դրամապանակի մեջ և մոռացել դրա մասին։

Հոկտեմբերի սկզբին Դադլին որոշել է մաքրել դրամապանակի միջի ավելորդ թղթերը և մոռացված տոմսն է հայտնաբերել։ Տղամարդը ստուգել է տոմսը և չի հավատացել իր աչքերին. վեցից հինգ թվերը համընկել են, իսկ նրա շահումը միլիոն դոլար է կազմել։

Երբ տղամարդը եկել է իր շահումի հետևից, նրան շնորհավորել են և ասել են, որ տոմսն իր ուժը կորցնելու էր արդեն 23 օրից։ Դադլին չի ասել, թե ինչի վրա է պատրաստվում ծախսել գումարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել