Տղամարդը հազով, ջերմությամբ և մարմնի վրա ցանով հիվանդանոց է դիմել, իսկ երեք օր անց նրա շրթունքները ծածկվել են սև բշտիկներով։ Դեպքը նկարագրված է New England Journal of Medicine ամսագրում։

Հիվանդին զննել են շտապ բուժոգնության բաժանմունքում և նրա աջ թոքում աղմուկ են հայտնաբերել։ Հետազոտությունը վարակի առկայություն է ցույց տվել։ Նրա ձեռքերին և ոտքերին նույնպես ցան է դիտվել, սակայն քորից տղամարդը չի բողոքել։

Ընդամենը երեք օր անց նրա բերանում և շրթունքների վրա տարօրինակ բշտիկներ են առաջացել, որոնք ավելի ուշ սևացել են։ Հերպեսի անալիզը բացասական է եղել։ Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ պատճառը Mycoplasma pneumoniae բակտերիան է դարձել, որը կարող է ջղաձգումներ առաջացնել կրծքավանդակում, կոկորդում ցավ, ականջի վարակ և թոքաբորբ։

Հիվանդին երկու շաբաթ շարունակ խողովակի միջոցով են կերակրել։ Նա բուժման հակաբիոտիկային կուրս է անցել, ինչի արդյունքում ազատվել է թե՛ վարակից, թե՛ լորձաթաղանթի բորբոքումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել