Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի զեկույցի համաձայն`կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրն այլևս չի կարելի հետաձգել: Հակառակ պարագայում արդեն 2030-ին, այսինքն՝ 12 տարի անց, մեր մոլորակն անդառնալիորեն կվնասվի: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Փարիզյան համաձայնագրում նպատակադրված է գլոբալ տաքացումը պահպանել միջին 1.5 աստիճանում՝ նախաինդուստրիալ մակարդակի համեմատ: Սակայն մարդկությունը կարող է հասնել մինչև 3 աստիճանի»,-ասվում է հաղորդագրությունում:

Զեկույցում ասվում է, որ անհրաժեշտ են անհապաղ, զանգվածային և աննախադեպ փոփոխություններ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում: Դա շատ և շատ թանկ կարժենա:

Բացի այդ, ամբողջ մոլորակում պետք է արմատապես վերանայել հողօգտագործման, գյուղատնտեսության, քաղաքաշինության և արդյունաբերության սկզբունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել