Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի:

Դրանք շատ կարևոր են վարակների և չոր մաշկի, բորբոքման և քորի դեմ պայքարի համար: Խնձորի քացախը նաև պարունակում է կարևոր վիտամիններ և հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և նատրիում, որոնք կարող են մաշկային շատ խնդիրներ լուծել:

1. Խնձորի քացախը նվազեցնում է տարիքային բծերը
Նաև վերացնում է մաշկի մեռած բջիջները, խթանում է մաշկի նորացումը: Պետք է բամբակը թրջել ջրի և խնձորի քացախի խառնուրդով (1:1) և քսել տարիքային բծերի վրա: Կես ժամ անց դեմքը լվացեք սառը ջրով: Գործընթացը կրկնեք օրական երկու անգամ, 6 շաբաթ:

2. Խնձորի քացախը պայքարում է պզուկների և բծերի դեմ
Խորհուրդ է տրվում դեմքը սրբել նոսրացված խնձորի քացախով օրական երկու անգամ, հետո լվալ սառը ջրով:

3. Խնձորի քացախը հավասարակշռում է մաշկի pH-ի մակարդակը:
Խնձորի քացախը կարգավորում է չափազանց յուղոտ կամ չոր մաշկը:

4. Խնձորի քացախը պայքարում է կնճիռների դեմ
Դեմքը պարբերաբար լվացեք նոսրացված խնձորի քացախով:

5. Վերացնում է տոքսինները

Խնձորի քացախի պարբերական օգտագործումը կվերացնի բոլոր տոքսինները դեմքի մաշկից՝ կանխելով մաշկային հետագա խնդիրները:

Ինչպես էկզեման բուժել խնձորի քացախով
1. Բաղադրիչները՝

2 թ/գ խնձորի քացախ
1 բաժակ ջուր
3 բամբակի սկավառակ

Խնձորի քացախը և ջուրը խառնեք, բամբակը թրջեք խառնուրդի մեջ և դրեք մաշկի խնդրահարույց մասերի վրա: Գործընթացը կրկնեք ամեն օր, մինչև բարելավում նկատեք:

2. Խնձորի քացախով վաննա
Բաղադրիչները՝

Կես բաժակ խնձորի քացախ
Խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ

Խնձորի քացախն ավելացնել վաննայի մեջ և ընդունել 15 րոպե: Հետո սրբվեք չոր, մաքուր սրբիչով և քսեք խոնավեցնող քսուքը կամ կոկոսի յուղը: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր, մինչև բարելավում նկատեք:

3. Խնձորի քացախով ըմպելիք խմեք

Բաղադրիչները՝

1 թ/գ խնձորի քացախ
1 բաժակ մաքուր ջուր

Խառնեք բաղադրիչները և խմեք օրական 2-3 անգամ՝ իմունային համակարգն ուժեղացնելու և էկզեմայի կրկնությունը կանխելու համար:

4. Խնձորի քացախ և կերակրի սոդա

Բաղադրիչները՝

2 թ/գ խնձորի քացախ
¼ թ/գ կերակրի սոդա
1 բաժակ ջուր
1 թ/գ մեղր (ըստ ցանկության)

Խառնեք խնձորի քացախը, կերակրի սոդան և ջուրը: Խմեք ամեն օր 1-ական բաժակ, մինչև բարելավում նկատեք:

5. Խնձորի քացախ և մեղր
Կվերացնի մաշկի բորբոքումը և գրգռվածությունը, ունի հակաբակտերիալ հատկություններ:

Բաղադրիչները՝

2 թ/գ. խնձորի քացախ
1 թ/գ մեղր
1 բաժակ մաքրված ջուր

  • Քացախը և մեղրը խառնեք ջրում: Խորհուրդ է տրվում խառնուրդը խմել օրական 3 անգամ:
  • Խնձորի քացախը պարտադիր նոսրացրեք օգտագործելուց առաջ, հակառակ դեպքում այն կարող է այրոց առաջացնել։
  • Խձորի քացախ օգտագործելու դեպքում խուսափեք ուժեղ օճառների կամ օծանելիքի օգտագործումից։
  • Խնձորի քացախ չօգտագործեք, եթե տառապում եք խոցային հիվանդությամբ, այրոցով կամ դիաբետով։
  • Սննդում սոյայի, ցորենի, ձվի, ձկան, գետնանուշի օգտագործումը սրում է էկզեմայի հետ կապված նշանները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել