Աստվածաշնչի թարգմանությունների գործակալությունը Wycliffe Bible Translators թարգմանել է Աստվածաշունչը (մասնավորապես՝ Նոր Կտակարանը) Հարավային Սուդանի (Աֆրիկա) կելիկո ժողովրդի լեզվով, որը դարձել է Սուրբ Գրքի՝ աշխարհի թվով հազարերորդ լեզվով թարգմանությունը։

Այս մասին հոկտեմբերի 8-ին հաղորդում է The Christian Post–ը։

«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի–Բիդի ճամբարում, որն իր մեծությամբ աշխարհում երկրորդ է, որտեղ այսօր ավելի քան քառորդ միլիոն մարդ է բնակվում»,– պատմել է Wycliffe USA ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հերսմանը։

Նրա խոսքերով՝ թարգմանությունը արվել է հավատացյալ, սակայն չունևոր և ապաստանից զրկված մարդկանց համար։

Նշվում է, որ թարգմանության վրա տասնյակ մարդիկ են աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել