Գուպի ձկների օրինակով գիտնականները պարզել են, որ գեղեցկությունն ընկալելու համար ինտելեկտ է անհրաժեշտ: Այսպես՝ հիմար էգերը հաճախ են ընտրել տգեղ արուների, հաղորդում է Nature Ecology & Evolution պարբերականը:

Պարզվել է, որ գեղեցկության ընկալման համար պոտենցիալ զույգին ինտելեկտի որոշ մակարդակ է անհրաժեշտ: Դա հատկապես պարզ էր գուպիների օրինակից, քանի որ նրանց ուղեղը կառավարում է մեկ գենը, իսկ գունավորումը կախված է գեների ակտիվությունից, որոնք գտնվում են սեռական ընտրության համար պատասխանատու Y քրոմոսումում:

Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես ձկերի վարքագիծը կարող էր ազդել մարդու էվոլյուցիայի վրա: Իսկ մինչ այդ գիտնականները եզրակացրել են, որ կենդանական աշխարհում ինտելեկտի և գեղեցկության կապը շատ բարդ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել