Panorama.am-ը գրում է.

2018 թվականի հունվար-սեպտեմբերին միգրացիոն ծառայությունը ստացել է 84 ապաստանի հայց, որը ներառել է 145 մարդ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, հայցերից 36-ը ստացել է դրական լուծում, որի շրջանակում՝ 67 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ:

Նա նաև նշեց, որ ներկայացված 84 հայցից 18-ը մերժվել է:

Արմեն Ղազարյանի խոսքով՝ հիմնական դիմումները ստացվում են Սիրիայից, Իրաքից,  ինչպես նաև Եմենից: «Գիտեք, որ Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով հումանիտար վիճակը ողբերգական է, ուստի այնտեղից ևս ունենք դիմումներ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ցանկացած հակամարտության սրում, բերում է որոշակի ապաստան հայցողների հոսք»,- ասաց Արմեն Ղազարյանը:  

Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ այսօր փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովման խնդիրը, որին   արդեն 30 տարի վերջնական լուծում չի տրվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել