Այս օրերին Ֆիլիպինների մայրաքաղաքում ընթանում է «Միսս Երկիր» աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկը։ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում հեղինակավոր մրցույթին։ Մեր երկիրն այս տարի ներկայացնում է 22-ամյա Սոնա Դանիելյանը, ով մոդելային կարիերան սկսել է միայն վերջերս, սակայն ունի շոշափելի արդյունքներ։ BlogNews.am-ը մրցույթի մասին հետաքրքիր մանրամասներ է բացահայտել՝ զրուցելով մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանի հետ։

«Միսս Երկիրը» նույնքան հայտնի գեղեցկության մրցույթ է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհն» ու «Միսս Ինթերնեյշընլը»։ Այն անցկացվում է ՄԱԿ-ի հովանում ներքո։ Այս տարի Մանիլա են ժամանել աղջիկներ աշխարհի 90 երկրներից. «Անկեղծ ասած՝ այս տարի մտադրութուն չունեինք մասնակցելու մրցույթին, նախատեսում էի կազմակերպիչների հետ համագործակցել հաջորդ տարվանից։ Սակայն անակնկալ կերպով ստացանք հրավերքն ու ուրախությամբ համաձայնեցինք։ Քանի որ սեպտեմբերին Սոնան 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացրել էր Հայաստանը «Միսս Ասիա 2018» մրցույթին Ֆիլիպիններում, նրան այնտեղ նկատել էին «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչներն ու հրավիրել մեր գեղեցկուհուն «Միսս Երկիր» մրցույթին մասնակցելու»,- նշում է Յանա Գրիգորյանը։

43BA49D7-832D-4AF9-91C5-3A6373D21E26

Մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին ու շարունակվելու է մինչև նոյեմբերի 3-ը։ Հայաստանն առաջին անգամ «Միսս Երկիր»-ում ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը 2015 թվականին, սակայն մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Յանայի խոսքով՝ հիմա իրենք պայքարելու ենք արժանի տեղի համար. «Մրցակցությունը մեծ է, հստակ դժվարանում եմ գնահատել մեր հնարավորությունները, սակայն այն փաստը, որ ֆիլիպինցիները հավանեցին Սոնային ու հրավիրեցին՝ իմանալով, որ այնքան էլ վարժ չի տիրապետում անգլերենին, իհարկե, մեծ պլյուս է։ Կազմակերպիչները տեղեկացված էին նաև այն մասին, որ մենք քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու, ու համաձայնվեցին մեզ օգնել հագուստների ու նկարահանումների հարցում։ Անելու ենք ամեն բան՝ լավագույնս ներկայանալու համար»։

03018983-5A04-4389-89B5-E2476F695BC5

«Միսս Երկիր»-ում հաղթելու գլխավոր գրավականներից են ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքն ու գրավչությունը, այլև բնապահպանական ծրագրերը, որոնք ներկայացնելու են վերջիններս։ Մրցույթի հաղթողն ակտիվորեն մասնակցելու է շրջակա միջավայրի պահպանության բոլոր միջոցառումներին: Հաղթողը դառնում է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչ մոլորակի մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում (UNEP)։

Ի դեպ, այս տարի մրցույթին չեն մասնակցում մեր հարևաններ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը։ Դե ինչ, հաջողություն մաղթենք Սոնային ու նրան բարձր հորիզոնականներ ցանկանանք։

18632A9A-AA80-4615-8107-9ACB8982026D825E2F9C-70A0-4490-A056-28009CCA5879AC4923A8-255A-46C0-87EE-A149362806E1Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել