Մարդկության պատմությունը կազմված է հեղափոխությունների շարքից։ Մի օր պատմությունը սկսեց գրվել, և այդ օրվանից ի վեր հեղափոխականները մեր կոլեկտիվ հիշողության մեջ մտան որպես մարդիկ, որոնք վերակառուցել են աշխարհը։ Ձեզ ենք ներկայացնում պատմության ամենահայտնի հեղափոխականներին։

Լև Տրոցկի

Իրական անունը Լեյբ Դավիդովիչ Բրոնշտեյն էր։ Տրոցկին ռուս մարքսիստ-հեղափոխական էր, կուսակցական ու պետական գործիչ։ Հիմնել է Կարմիր բանակը և դարձել է դրա առաջին հրամանատարը։

Պանչո Վիլյա

Վիլյայի մասին մի շարք ֆիլմեր են նկարահանել ու երգեր են գրել։ Մեքսիկացի հայտնի հեղափոխական-գեներալի լրիվ անունը Խոսե Դորոթեո Արանգո Արամբուլա էր։ Այն ժամանակների ապստաբների առաջնորդն էր, ով պայքարում էր տեղի գեներալ Ուերտի դիկտատորական ռեժիմի դեմ։

Մինա Քեշվար Քամալ

Մինան երեք երեխա ուներ, բայց թե որտեղ են նրանք այսօր՝ անհայտ է։ Նա ակտիվիստ էր, ով պաշտպանում էր աֆղան կանանց իրավունքները և կանգնած էր «Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիայի» ստեղծման հիմքում։ Ֆեմինիստուհուն սպանեցին 1987 թ.՝ 30 տարեկան հասակում։ Նրա ամուսինը, ով ևս աֆղան ակտիվիստ էր, երեք ամիս ավելի վաղ նույնպես սպանվեց։

Էմիլիո Ագինալդո

Ֆիլիպինների ամենաերիտասարդ նախագահն էր։ Նա պաշտոնապես համարվել է Ֆիլիպինների առաջին նախագահը, Ֆիլիպինյան հեղափոխության ժամանակ իր բանակի հետ միասին մարտել է իսպանացիների դեմ, իսկ ֆիլիպինաամերիկյան պատերազմի ժամանակ՝ ամերիկացիների։ Մահացել է 1964 թ.՝ 95 տարեկան հասակում։

Խոսե Մարիա Պինո Սուարես

Նա ոչ միայն հեղափոխական էր, այլ նաև իրավաբան, բանաստեղծ, լրագրող։ Պետական այս գործչին ու հեղափոխականին սպանել են 1913 թ.։ Խոսե Մարիա Պինո Սուարեսը ողջ կյանքում պայքարել է ժողովրդավարության հասնելու ու հայրենի Մեքսիկայում սոցիալական արդարությունը վերականգնելու համար։

Շանդոր Պետեֆի

Շանդորին նվիրված շատ բանաստեղծություններ դարձել են ժողովրդական երգեր։ Հունգարացի բանաստեղծ Շանդոր Պետեֆին 1848 թ. Հունգարական հեղափոխության կարևորագույն մասնակիցներից էր։ Մեր ժամանակներում նրան ազգային հերոս են անվանում։

Ջորջ Վաշինգտոն

Վաշինգտոնը կարմրահեր էր, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա կեղծամ է կրում։ Նա պայքարել է ԱՄՆ-ի անկախության համար, գեներալ էր և հսկայական ազգի առաջին նախագահն էր։

Նելսոն Մանդելա

Իր համոզմունքների համար Մանդելան 27 տարի բանտում է անցկացրել։ Հարավաֆրիկյան հեղափոխականը դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին նախագահը։ Արժանացել է Նոբելյան մրցանակի։

Թոմաս Փեյն

Փեյնին անվանոմ էին «ԱՄՆ-ի կնքահայր»։ Նա ծնվել է Բրիտանիայում և գաղութում է վերաբնակվել Հեղափոխության հենց առաջին տարիներին։ Նրա «առողջ բանականություն» պամֆլետը գաղութարարներին ոգեշնչեց պայքար սկսել անկախության համար։

Մաո Ցզեդուն

Նրա պաշտոնական անունը նշանակում է «Բարերար Արևելք»։ Այս չինացի կոմունիստ-հեղափոխականի մտքերը ընդհանուր հայտնի են ընդհանուր «մարքսիզմ-լենինիզմ-մաոիզմ» անվանմամբ։ Ոմանք նրան համարում էին հակաիմպերիալիստական հերոս, իսկ մյուսները՝ բռնապետ։ Ամեն դեպքում, նա անջնջելի հետք է թողել 20-րդ դարի պատմության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել